Իսպանիան 100 հազար եվրո կտրամադրի Արցախից տեղահանված և այժմ Սյունիքում գտնվող անձանց աջակցելու նպատակով

Իսպանիան 100 հազար եվրո կտրամադրի Արցախից տեղահանված և այժմ Սյունիքում գտնվող անձանց աջակցելու նպատակով

Իսպանիայի կառավարությունը Զարգացման միջազգային համագործակցության իսպանական գործակալության (AECID) միջոցով 100 հազար եվրո գումար կտրամադրի «Գործողություն՝ ընդդեմ սովի» (Acción contra el Hambre España) ՀԿ-ին՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով տեղահանված և այժմ ՀՀ Սյունիքի մարզում գտնվող անձանց:Այս մասին հայտնում են Իսպանիայում Հայաստանի դեսպանությունից:

Նախաձեռնության նպատակն է առաջիկա 3 ամիսների ընթացքում ֆինանսական, ինչպես նաև սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրել տեղահանված շուրջ 250 ընտանիքներին։