Ինեկոբանկը նոր ղեկավար ունի․ գործադիր տնօրեն է նշանակվել Հայկ Ոսկանյանը

Ինեկոբանկը նոր ղեկավար ունի․ գործադիր տնօրեն է նշանակվել Հայկ Ոսկանյանը

«Ինեկոբանկ» ՓԲԸ-ն նոր ղեկավար ունի։ Բանկի գործադիր տնօրենի պաշտոնն է ստանձնել Հայկ Ոսկանյանը, ով ունի շուրջ 20 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում։ 2017 թվականից զբաղեցնում էր Ինեկոբանկի ֆինանսական տնօրենի պաշտոնը։ Այս մասին հայտնում են բանկից։ 

«Շնորհավորում եմ Հայկ Ոսկանյանին Ինեկոբանկի գործադիր տնօրենի պաշտոնը ստանձնելու առթիվ և մաղթում մեծ հաջողություններ։ Հավատում եմ, որ նա կառաջնորդի բանկը դեպի նորանոր ձեռքբերումներ»,-իր խոսքում նշել է Ինեկոբանկի հիմնադիր և Խորհրդի նախագահ Ավետիս Բալոյանը։

«Շնորհակալ եմ իմ հանդեպ ցուցաբերած մեծ վստահության համար, համոզված եմ, որ մեր պրոֆեսիոնալ թիմի հետ միասին կշարունակենք ապահովել Ինեկոբանկի ընթացքը դեպի աճ և զարգացում»,-նշել է Հայկ Ոսկանյանը։

Մինչ Ինեկոբանկին միանալը, Հ․ Ոսկանյանը զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ ՀՀ Կենտրոնական  բանկում, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայում, Ազգային հիփոթեքային ընկերությունում և ոլորտի այլ առաջատար կազմակերպություններում։