Հայտարարություն․ Գազպրոմ Արմենիա

Հայտարարություն․ Գազպրոմ Արմենիա

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ այլ կազմակերպության կողմից կատարվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով ապրիլի 17-ին ժամը 11:20-ից դադարեցվել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի և Ջրաբեր գյուղի գազասպառողների գազամատակարարումը։

Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։