Մայրաքաղաքում ամբողջությամբ կլուծվի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարայնության 10 և 17 շենքերի բնակիչների խնդիրը

Մայրաքաղաքում ամբողջությամբ կլուծվի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարայնության 10 և 17 շենքերի բնակիչների խնդիրը:
Համայնք - կառուցապատող-բնակիչ գործակցության շրջանակում որոշում է կայացվել տեղում կառուցել նոր շենքեր, բնակիչները կապահովվեն նոր բնակարաններով:
«Երևանում այսօր չորրորդ կարգի վթարայնության 13 շենք կա, և մենք փուլ առ փուլ պետք է ամբողջությամբ լուծենք այդ խնդիրը: Գործընթացը մի շարք հասցեներում արդեն սկսված է, տարբեր տեղերում տարբեր խնդիրներ ունենք և մենք պետք է յուրաքանչյուրի առնչությամբ ուղեգծենք հստակ ճանապարհներ ու մոտեցումներ»,- շեշտել է փոխքաղաքապետ Ավինյանը: