«Երկիր եմ պահում, նաեւ՝ իմ տունը»․ Մանվել Մեսրոպյան ԶՊՄԿ-ում 130 տոննանոց բեռնատարի վարորդ
«Մեր հաց ու ջուրը էստեղ ա, մենք Քաջարանը չենք մոռանում»
Մանվել Մեսրոպյանն արդեն չորս տասնամյակ աշխատում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, 130 տոննանոց բեռնատարի վարորդ է։ Ծնունդով Խնածախ գյուղից է, ասում է՝ գորիսեցիները աշխատող են՝ «սոված չեն մնա»։ Համոզված է՝ դեռ երկար է նստելու իր բեռանատարի ղեկին։ «Խելացի մեքենա է՝ ուղեղով։ Սխալվում ես՝ ինքը հուշում է, մի բան, որ մոռանում ես՝ ինքն ասում է արգելակի»,-պատմում է Մանվել Մեսրոպյանը։
Երկու որդիներն էլ են կոմբինատում աշխատում։ «Մեր հաց ու ջուրը էստեղ ա։ Գոհ ենք։ Մեքենան պիտի կարողանանք պահել, փայփայել, որ մեր ընտանիքն էլ պահենք»,-ասում է մեր զրուցակիցն ու բոլորին խաղաղություն մաղթում։