Ինչպիսի՞ն կլինի iPhone 15 սմարթֆոնը

Ինչպիսի՞ն կլինի iPhone 15 սմարթֆոնը

iPhone 15 սմարթֆոնի բազային տարբերակը, որի շնորհանդեսը նախատեսված է այս աշնանը, կստանա հետևի հատված, ինչպես Pro մոդելները։ Այս մասին հայտնում է WCCFTech պորտալը։

Խոսքը փայլատ հետևի պանելի մասին է՝ էֆեկտով, որը կոչվում է «frosted glass»։ Նման վահանակներ օգտագործվում են ավագ սերնդի Pro- սարքերի համար, սակայն այս տարի, ըստ լուրերի, դրանք կտեղադրվեն նաև iPhone 15-ում և iPhone 15 Plus-ում։ Մինչ այս բյուջետային iPhone-ներն ունեին փայլուն մեջք, որն արտացոլում էր լույսը: Այսպիսով, այս նորամուծությունն էլ ավելի կնվազեցնի Apple սմարթֆոնների բազային և Pro մոդելների տարբերությունը։

Ամեն տարի Apple-ը նոր գույն է ներկայացնում iPhone-ի համար և, ըստ ինսայդերների, այս տարի արժե սպասել կապույտ գույնի գաջեթին։ Մինչ այս ցանցում տարածված էր լուրեր, որ iPhone 15 Pro մոդելները կստանան բացառիկ մուգ կարմիր երանգ: