Մի քանի պանրագործարանների նկատմամբ նշանակվել է տուգանք՝ անբարեխիղճ մրցակցության համար

Մի քանի պանրագործարանների  նկատմամբ նշանակվել է  տուգանք՝ անբարեխիղճ մրցակցության համար
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հասարակության մոլորեցման դրսևորումներով անբարեխիղճ մրցակցության համար պատասխանատվության միջոցներ է կիրառել կաթնամթերք արտադրող «Ամասիայի Գլխավորող Պանրագործարան» ՍՊԸ-ի, «Ապարանի Պանրի Գործարան» ՓԲԸ-ի և «Մեր Երկիր» ՍՊԸ-ի նկատմամբ:
Վարույթների քննության արդյունքում Հանձնաժողովն արձանագրել է, որ «Ամասիայի Գլխավորող Պանրագործարան» ՍՊԸ-ի կողմից արտադրվել և իրացվել է բուսական յուղի առկայությամբ պանիր, իսկ «Ապարանի Պանրի Գործարան» ՓԲԸ-ի և «Մեր Երկիր» ՍՊԸ-ի կողմից արտադրված մածունների, ինչպես նաև «Մեր Երկիր» ՍՊԸ-ի կողմից արտադրված կաթի փաթեթվածքների վրա մակնշվել է իրականությանը չհամապատասխանող յուղայնության չափի վերաբերյալ տեղեկատվություն։
Արդյունքում Հանձնաժողովը ս.թ. ապրիլի 11-ի թիվ 167-Ա որոշմամբ «Ամասիայի Գլխավորող Պանրագործարան» ՍՊԸ-ի նկատմամբ նշանակել է 9 146 440 ՀՀ դրամի, թիվ 165-Ա և թիվ 166-Ա որոշմումներով «Մեր Երկիր» ՍՊԸ-ի նկատմամբ ընդհանուր 2 990 578 ՀՀ դրամի և թիվ 164-Ա որոշմամբ «Ապարանի Պանրի Գործարան» ՓԲԸ-ի նկատմամբ՝ 600 947 ՀՀ դրամի չափով տուգանքներ: