Երեւանում տրանսպորտն ուշացումներով է աշխատում շարժակազմի պակասի պատճառով. պաշտոնյա

Երեւանում տրանսպորտն ուշացումներով է աշխատում շարժակազմի պակասի պատճառով. պաշտոնյա

Հանրային տրանսպորտը Երեւանում աշխատում է ուշացումներով եւ կանգառներ է գալիս մեծ միջակայքերով՝ անհրաժեշտ քանակությամբ շարժակազմի բացակայության պատճառով։ Այս մասին Երեւանի ավագանու նիստում ապրիլի 18-ին ասել է Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Հայկ Սարգսյանը։

Նա հավաստիացրել է, որ այդ խնդիրն արդեն լուծվում է։ Պաշտոնյան ավելացրել է, որ ուշացումները կապված են նաեւ խցանումների հետ։ «Այս հարցի լուծման նպատակով հատկացվել են առանձին գծեր հանրային տրանսպորտի համար»,- ընդգծել է Սարգսյանը։

Աղբյուր՝ news.am