Առաջացել են խաղողի վազի առաջին տերևները

Առաջացել են խաղողի վազի առաջին տերևները

Հայաստանի հովտային շրջաններում շարունակվել է պտուղների ձևավորումը, սկսվել են սածիլման նախապատրաստական աշխատանքները, առաջացել են խաղողի վազի առաջին տերևները, նախալեռնային շրջաններում պտղատուների ծաղկումն ավարտվել է, հետևում է Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի կողմից ապրիլի 10-16-ն արված ագրոօդերևութաբանական դիտարկումներից:

Առանձին լեռնային շրջաններում կատարվել է գարնանացան գարու ցանք, աշնանացան ցորենը ցողունակալել է, շարունակվել է պտղատուների բողբոջների ուռչումը և բացումը։