Իրանի տարածքով Թուրքմենստանից դեպի Ադրբեջան գազի կմատակարարվի․ եռակողմ համաձայնագիր Թեհրանի, Աշխաբադի և Բաքվի միջև

Իրանի տարածքով Թուրքմենստանից դեպի Ադրբեջան գազի կմատակարարվի․ եռակողմ համաձայնագիր  Թեհրանի, Աշխաբադի և Բաքվի միջև

Բաքուն, Թեհրանն ու Աշխաբադը գազի տարանցման մասին եռակողմ համաձայնագիր են ստորագրել։ 

 Պայմանագիրը կնքվել է Աշխաբադում Ադրբեջանի, Իրանի և Թուրքմենստանի առաջնորդներ Իլհամ Ալիեւի, Իբրահիմ Ռայիսիի ու Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի մասնակցությամբ, որտեղ նրանք ավելի վաղ անցկացրել են բանակցություններ ՏՀԿ գագաթնաժողովի շրջանակում:

Փաստաթուղթը ստորագրել է Ադրբեջանի ԱԳՆ Ջեյհուն Բայրամովն ու ԻԻՀ նավթի նախարար Ջավադ Օուջին:

ԻԻՀ նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ համաձայնագիրը ենթադրում է, որ տարեկան Թուրքմենստանից Իրանի տարածքով դեպի Ադրբեջան կմատակարարվի 1,5-2 մլրդ խմ գազ :

Ավելի վաղ Իրանի նավթի նախարար Ջավադ Օվջին Թեհրանում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ կայացած բանակցությունների արդյունքում հայտնել էր, որ Թեհրանն ու Բաքուն պայմանավորվել են հարևան երկրներից, այդ թվում` Թուրքմենստանից, Իրանի տարածքով դեպի Ադրբեջան գազի մատակարարման մասին: