Սեմինար-քննարկում Յունիբանկի Գանձապետարանի թիմի նախաձեռնությամբ

Յունիբանկի Գանձապետարանի թիմը նախաձեռնել էր հետաքրքիր սեմինար-քննարկում՝ նվիրված ֆինանսական շուկայի և բորսայական առևտրի առանձնահատկություններին:

Ինչպես հայտնում են բանկից, անդրադարձ կատարվեցին հետևյալ թեմաներին`
- արտարժույթի շուկա
- իրացվելիության կառավարում
- բրոքերային և դեպոզիտար ծառայություններ
Սեմինարին մասնակցեց բանկի 130 մասնագետ: Ազատ ձևաչափը, անմիջական շփումը և ցանկացած պահի հարցուպատասխանի հնարավորությունը նպաստավոր պայմաններ ստեղծեցին թեժ քննարկումների և փորձի փոխանակման համար:
Բացի նեղ մասնագիտական թեմաներից, իհարկե, քննարկեցինք բոլորին հուզող հարցերը.
- դոլարի և եվրոյի փոխարժեքները կաճե՞ն, թե՞ կնվազեն,
- ինչպե՞ս ճիշտ դիվերսիֆիկացնել խնայողությունները և նվազեցնել ռիսկերը,
- ինչպե՞ս ստանալ պասիվ եկամուտ:
Տեղեկատվությունն օգտակար էր, արդիական և ուսուցողական, մթնոլորտը՝ ջերմ և հաճելի, հավելել են Յունիբանկից: