ՀՀ առևտրային բանկերի զուտ շահույթը 2022/23թթ առաջին եռամսյակներում․MODEX

ՀՀ առևտրային բանկերի զուտ շահույթը  2022/23թթ առաջին եռամսյակներում․MODEX
Ըստ MODEX խորհրդատվական ընկերության վերլուծության՝ ՀՀ առևտրային բանկերը 2023թ-ի հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 70 մլրդ դրամի զուտ շահույթ, ինչը շուրջ 2 անգամ ավել է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:  
Ամենամեծ շահույթը արձանագրել է Ardshinbank-ը՝ 16.7 մլրդ դրամ:
Բոլոր բանկերն աշխատել են շահույթով, սակայն՝ 18 առևտրային բանկերից 2-ի դեպքում արձանագրվել է զուտ շահույթի անկում։
Ի դեպ,առաջին անգամ մեր ցուցակում ընդգրկվել է Fast Bank-ը, որը 2023թ–ի առաջին եռամսյակում զուտ շահույթի մեծությամբ 12-րդն է (1.6 մլրդ դրամ):