ԵՄ-ում ավտոմեքենաների վաճառքը մարտին ավելացել է 29 տոկոսով

ԵՄ-ում ավտոմեքենաների վաճառքը մարտին ավելացել է 29 տոկոսով

Եվրոպական միությունում ավտոմեքենաների վաճառքը մարտին ավելացել է 28,8 տոկոսով՝ նախորդ տարվա նույն  ամսվա համեմատ՝ կազմելով մինչեւ 1,088 մլն միավոր, վկայում են Ավտոմեքենաների արտադրողների եվրոպական ասոցիացիայի (ACEA) տվյալները:

ԵՄ բոլոր խոշորագույն շուկաները նախորդ ամիս ցույց են տվել վաճառքի երկնիշ աճ՝ Իսպանիայում դրանք կազմել են 66,1 տոկոս, Իտալիայում՝ 40,7 տոկոս, Ֆրանսիայում՝ 24,2 տոկոս, Գերմանիայում՝ 16,6 տոկոս։

Ընդհանուր առմամբ Եվրոպայում վաճառված նոր մեքենաների թիվը (ԵՄ երկրներ գումարած Իսլանդիա, Նորվեգիա, Շվեյցարիա եւ  Մեծ Բրիտանիա) մարտին ավելացել է 26,1 տոկոսով եւ կազմել 1,42 մլն ավտոմեքենա։

Անցյալ ամիս ԵՄ-ում Volkswagen խմբի (VW) ավտոմեքենաների (ներառյալ Skoda, Audi, Seat, Porsche եւ այլն) վաճառքներն ավելացել են 35 տոկոսով՝ հասնելով 275757-ի։ ԵՄ շուկայում VW-ի մասնաբաժինը նախորդ տարվա 24,2 տոկոսից աճել է մինչեւ 25,3 տոկոս:

Stellantis ավտոկոնցեռնի ավտոմեքենաների վաճառքը (Fiat Chrysler-ի եւ PSA Group-ի) աճել է 29 տոկոսով՝ մինչեւ 216862 միավոր: Stellantis-ի շուկայական մասնաբաժինը մնացել է 19,9 տոկոսի մակարդակում:

Renault Group-ի վաճառքներն աճել են 30 տոկոսով՝ մինչեւ 110,496 ավտոմեքենա, Hyundai Group-ի (ներառյալ Kia-ն)՝ 9 տոկոսով՝ մինչեւ 83,376 ավտոմեքենա:

Toyota ավտոմեքենաների վաճառքն աճել է 25 տոկոսով, BMW-ինը՝ 28 տոկոսով, Mercedes-Benz-ինը՝ 20 տոկոսով։

Тesla Inc. Էլեկտրական մեքենաների վաճառքը ԵՄ-ում ավելացել է 1,8 անգամ՝ մինչեւ 40777 միավոր:

Ընդհանուր առմամբ, տարածաշրջանում էլեկտրամոբիլների վաճառքն աճել է 1,6 անգամ՝ կազմելով 151 573 ավտոմեքենա։ Էլեկտրական մեքենաների մասնաբաժինը եվրոպական շուկայում մարտին աճել է մինչեւ 13,9 տոկոս՝ նախորդ տարվա 11,4 տոկոսի դիմաց։

ԵՄ-ում ավտոմեքենաների վաճառքը 2023 թվականի առաջին եռամսյակում աճել է 17,9 տոկոսով եւ կազմել 2,65 մլն միավոր։

Աղբյուր՝ news.am