Մաքրվում և կարգի է բերվում "Ջրահարսի վարսեր" ջրվեժ տանող ճեմուղին ու ջրվեժի հարակից տարածքը

Մաքրվում և կարգի է բերվում "Ջրահարսի վարսեր" ջրվեժ տանող ճեմուղին ու ջրվեժի հարակից տարածքը
Զբոսաշրջային ակտիվ սեզոնի բացմանն ընդառաջ
մաքրվում և կարգի է բերվում զբոսաշրջիկների կողմից առավել այցելվող՝ "Ջրահարսի վարսեր" ջրվեժ տանող ճեմուղին ու ջրվեժի հարակից տարածքը։
 Նշված վայրում նախատեսվում է նոր և ժամանակակից լուսավորության համակարգի տեղադրում, որի շնորհիվ Ջերմուկի ջրվեժը շատ ավելի գեղեցիկ ու տպավորիչ կլինի երեկոյան ժամերին։
Զուգահեռ կատարվում են նաև կենտրոնական փողոցների մաքրման ու կանաչապատման աշխատանքներ։
Աշխատանքներն իրականացնում է "Ջերմուկ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում" ՀՈԱԿ-ը։
Եվս մեկ՝ ավելի ծավալուն ծրագիր կա առաջիկայում, որում ներառված կլինի դեպի ջրվեժ տանող ճանապարհը նաև մի շարք այլ փոփոխություններ։