Իրականացվում են Լոռու մարզի զբոսաշրջության զարգացման մինչ 2027թ․ ճանապարհային քարտեզի մշակման աշխատանքներ

Իրականացվում են Լոռու մարզի զբոսաշրջության զարգացման մինչ 2027թ․ ճանապարհային քարտեզի մշակման աշխատանքներ
Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ, GIZ ITTD աջակցությամբ և Lori DMO-ի հետ համագործակցությամբ իրականացվում են Լոռու մարզի զբոսաշրջության զարգացման մինչ 2027թ․ ճանապարհային քարտեզի մշակման աշխատանքները։
Փաստաթուղթը մշակվում է մասնակցային եղանակով, ամբողջ գործընթացը վարում են զբոսաշրջության ոլորտի միջազգային փորձագետ Մաթիաս Բեյերը և հայաստանյան փորձագետ Մարգարետ Բաբուրյանը։
Հանրային, պետական ու մասնավոր հատվածի դերակատարները միասին աշխատում են զբոսաշրջության ոլորտում տեսլականի սահմանման, գործողությունների պլանի մշակման ուղղությամբ, որի արդյունքում խմբային և ընդհանուր քննարկումների միջոցով մասնակիցները վեր են հանում մարզում առկա խնդիրներն ու վտանգները, կարևորում Լոռու մարզի առավելությունները: