Արթիկի տարածաշրջանի շահառուների երկրորդ խմբի համար մեկնարկել է աշնանացան ցորենի ցանքատարածությունների գումարների փոխհատուցման գործընթացը

Արթիկի տարածաշրջանի  շահառուների երկրորդ խմբի համար մեկնարկել է աշնանացան ցորենի ցանքատարածությունների գումարների փոխհատուցման գործընթացը
Փոխհատուցում կստանան 671 շահառուներ՝ ընդհանուր 110 մլն դրամ։ Արթիկի տարածաշրջանում ընդհանուր առմամբ ծրագրից օգտվելու է 2376 շահառու՝ 229 մլն 687 հազար դրամի շրջանակներում։
Շիրակի մարզում 5804 շահառու է օգտվել ծրագրից։ Փոխհատուցման գումարը, ըստ նախնական հաշվարկի, կազմում է շուրջ 1 մլրդ 35 մլն դրամ։
Կառավարությունը մեկ հեկտարի հաշվով հավաստագրված սերմեր ցանողներին փոխհատուցում է 120 հազար, 70 հազար դրամի չափով էլ ոչ հավաստագրված սերմերով մշակելու պարագայում։