Լեհաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկվել են Գորիս համայնքի աղբահանության ծառայության որակի բարելավմանն ուղղված հարցեր

Լեհաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկվել են Գորիս  համայնքի  աղբահանության ծառայության որակի բարելավմանն ուղղված հարցեր

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի, Լեհաստանից ժամանած պատվիրակության ղեկավար Ռոմուալդ Բուրցզիկի, «Գորիսի երիտասարդական միություն» ՀԿ նախագահ Կարինե Մովսիսյանի և «Մաքուր Գորիս» ՀԿ նախագահ Էլմիրա Բալասանյանի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել: Հուշագրի շրջանակներում նախատեսվում են Գորիս համայնքի աղբահանության ոլորտի բարելավմանն ուղղված նախաձեռնությունների իրականացում:

Լեհական պատվիրակության կազմում են եղել տարբեր քաղաքների քաղաքապետարանների ոլորտային պատասխանատուներ, որոնց հետ քննարկվել են համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները:

Գորիս համայնքի ղեկավարն ընդգծել է, որ Ֆրանսիայի Վիեն քաղաքի հետ Գորիսը քույր քաղաք է 30 տարի և այդ դրական օրինակը կարող է նաև Լեհաստանի որևէ քաղաքի հետ քույրացման հնարավություն լինել:

Հյուրերն իրենց հերթին կարևորել են համատեղ համագործակցության հուշագիրը և ընդգծել, որ հետևողական են լինելու նոր գաղափարների ծրագրային տեսքով իրականացնելու հարցում: