Լեհաստանն առաջարկել է ԵՄ-ին արգելել ձվի, թռչնամսի, շաքարի եւ մեղրի ներկրումն Ուկրաինայից

Լեհաստանն առաջարկել է ԵՄ-ին արգելել ձվի, թռչնամսի, շաքարի եւ մեղրի ներկրումն Ուկրաինայից

Լեհաստանը Եվրամիությանն առաջարկել է արգելել Ուկրաինայից ոչ միայն ցորենի, այլեւ այլ սննդամթերքների ներկրումը, ներառյալ մրգերը, ձուն, թռչնամիսը, շաքարը եւ մեղրը։ Այս մասին հինգշաբթի տեղեկացրել է RMF ռադիոկայանը։

Բրյուսելում ռադիոկայանի թղթակցի տեղեկացմամբ՝ իրավիճակը բարդանում է նրանով, որ հարեւան երկրները տարաձայնություններ ունեն ներմուծման համար արգելված մթերքների հետ կապված։ Բուլղարիան, օրինակ, կցանկանար ավելացնել ալյուրը եւ կարագը, իսկ Հունգարիան՝ թռչնամիսը, մեղրն ու ալյուրը։

Չորեքշաբթի Լեհական ռադիոն տեղեկացրել էր, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը արեւելաեվրոպական հինգ երկրների (Լեհաստան, Բուլղարիա, Ռումինիա, Սլովակիա, Հունգարիա) ղեկավարներին ուղարկած նամակում պատրաստակամություն է հայտնել ուկրաինական հացահատիկի, եգիպտացորենի, արեւածաղկի եւ սրոհունդի՝ ռապսի սահմանափակումներ մտցնել ԵՄ-ի մակարդակով։

Աղբյուրը՝   news.am