Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝


Ապրիլի 20-ի ցերեկը, 21-ին, 24-25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վրկ արագությամբ։
Ապրիլի 22-23-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։

Հանրապետության տարածքում`


ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը տեղեկացնում է, որ ապրիլի 20-ի ցերեկը, 21-ին, 24-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 22-23-ին, 25-ին առանձին շրջաններում  սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ արևմտյան՝ 3-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 20-21-ին կնվազի 4-6 աստիճանով։