Մարտունի համայնքի 13 բնակավայրերում այս տարի կիրականացվեն ճանապարհաշինական խոշոր աշխատանքներ

Մարտունի համայնքի 13 բնակավայրերում այս տարի կիրականացվեն ճանապարհաշինական խոշոր աշխատանքներ

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի 13 բնակավայրերում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կիրականացկվեն ճանապարհաշինական խոշոր աշխատանքներ։

Մարտունու 13 բնակավայրերի ճանապարհների ասֆալտապատման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 1 միլիարդ 380 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։

Ծրագրի իրականացման արդյունքում Մարտունի համայնքի կենտրոնում և Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն, Մադինա, Լիճք, Ծակքար, Վարդաձոր, Երանոս, Վաղաշեն, Աստղաձոր, Գեղհովիտ, Վարդենիկ, Ծովինար, Արծվանիստ գյուղերում  կհիմնանորոգվի 17 կիլոմետր 508 մետր երկարության ճանապարահ։ Շինարարական աշխատանքների մրցույթն արդեն հայտարարված է։

Աղբյուրը՝   armenpress.am