Արայիկ Հարությունյանին ներկայացվել է բնապահպանության և ընդերքի ոլորտում իրականացվող աշխատանքները և առկա խնդիրները

Արայիկ Հարությունյանին ներկայացվել է բնապահպանության և ընդերքի ոլորտում իրականացվող աշխատանքները և առկա խնդիրները
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի  գործունեության  ընթացիկ  հարցերի  քննարկման նպատակով: Այս մասին հայտնում են կառավարությունից:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարին  ներկայացվել են  մարմնի  կողմից բնապահպանության և ընդերքի ոլորտում իրականացվող աշխատանքները և առկա խնդիրները: Ծավալվել է քննարկում բարձրացված հարցերի շուրջ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները՝ խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը հստակեցնելու համար: