Forbes-ը հրապարակել է Ռուսաստանի ամենաաղքատացած միլիարդատերերի ցանկը

Forbes-ը հրապարակել է Ռուսաստանի ամենաաղքատացած միլիարդատերերի ցանկը

Telegram մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովը դարձել է 2022 թվականի ամենաաղքատացած միլիարդատերը Ռուսաստանից, գրում է Forbes-ը։

«Ընդհանուր առմամբ, տարվա ընթացքում Forbes-ի ցուցակի 110 մասնակիցներից միայն 13-ն են կորցրել իրենց կարողությունը, նրանք միասին կորցրել են 8,5 միլիարդ դոլար, իսկ Պավել Դուրովը դարձել է ամենաաղքատը՝ նրա կարողությունը նվազել է 3,6 միլիարդ դոլարով»,- ասվում է հոդվածում։

Պարբերականը հավելել է, որ Դուրովի կարողությունը 2023 թվականին գնահատվում է 11,5 միլիարդ դոլար։ Երրորդ տեղից, որը ձեռնարկատերն ու ծրագրավորողը զբաղեցրել էր նախորդ տարի Forbes-ի վարկանիշային աղյուսակում, նա անցավ տասներորդ հորիզոնական։

Ռուսաստանի մյուս ամենաաղքատացած միլիարդատերերի թվում պարբերականը նշել է Լեոնիդ Բոգուսլավսկուն, ով կորցրել է 1,1 միլիարդ դոլար, Դմիտրի և Իգոր Բուխմանովները, Ֆարհադ Ախմեդովը, Օլեգ Բոյկոն, Պյոտր Ավենը և Ելենա Բատուրինան։