Մարգարայում մաքսակետ կկառուցվի. իրականացվող աշխա­տանքները և ծառայությունները ձեռք բերել հրատապ՝ մեկ անձից գնման ընթացա­կարգով

Մարգարայում մաքսակետ կկառուցվի. իրականացվող աշխա­տանքները և ծառայությունները ձեռք բերել հրատապ՝ մեկ անձից գնման ընթացա­կարգով

Կառավարության այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի շարքում որոշեց Արմավիրի Մեծամոր համայնքի Մարգարա բնակավայրում մաքսակետ կառուցելու համար նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների համար գումար հատկացնել։

 

Որոշման հիմնավորման մեջ նշված է, որ որոշման նա­­խագծի ընդունում­ը պայմանավորված է ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մարգարա բնակավայրում գտնվող տարածքում մաքսային հսկողության գործընթաց իրականացնելու նպատակով՝ մաքսակետ կառուցելու համար նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների գծով գումար հատկացնելու անհրաժեշտությամբ։

 

Մաքսակետի կառուցման և դրա նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների ձեռքբերման համար նախատեսված են խիստ սահմանափակ ժամկետներ, դրա համար անհրաժեշտ է շինարարական և նախագծման աշխատանքները կատարել զուգահեռ` փուլային տարբերակով:

 

Նախագծանախահաշվային փաստա­թղթերի կազմման պահանջվող գումարը կազմում է 28 մլն 291 հազար դրամ:

 

Նախագծումն իրականացնողը «Արբակ եւ որդիներ» ՍՊԸ-ն է: Շինարարական աշխատանքների իրականացնող գլխավոր կապալառուն «Արտկոն» ՓԲԸ-ն է (2019թ. COVID-19 շրջանակներում կառուցել է Նորքի Ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային հատվածը), ենթա­կապալառուն՝ «Սահակյանշին» ՓԲԸ-ի, իսկ տեխնի­կական հսկողություն իրականացնողը «Տամո-Շին» ՍՊԸ-ն»: Նրանց հետ կնքվել են պայմանագրեր:

 

Շինարարական աշխատանքների, ինչպես նաև անհրաժեշտ սարքավորումների և գույքի արժեքը` ներառյալ տեխնիկական և հեղինակային հսկողությունները, նախագծի փորձաքննությունը, խոշորացված հաշվարկներով կազմում է 732 մլն 805 հազար դրամ, որի համար հետագայում ՀՀ 2023 թվականի պետական բյուջեից անհրաժեշտ կլինի հատկացնել լրացուցիչ ֆինանսական միջոցներ, քանի որ ՊԵԿ-ի միջոցների հաշվին իրականացնելը հնարավոր չէ:  

 

Ելնելով վերոգրյալից Նախագծով նախատեսվում է իրականացվող աշխա­տանքները և ծառայությունները ձեռք բերել հրատապ մեկ անձից գնման ընթացա­կարգով:

 

Նախագծի ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում ավե­լա­ցու­մներ կամ նվա­զե­ցում­ներ չեն նախա­տես­վում, ինչպես նաև Նախագծով առաջարկ­վող նվա­զեցումների արդյունքում հետագայում ՀՀ պետական բյու­ջեի հաշվին նշված գումարի չա­փով ֆինանսական միջոցների վերա­կանգնման անհրաժեշտություն չի առաջանա: