Անցած՝ 2022 թվականին Պարույր Սևակ բնակավայրում իրականացվել են հետևյալ աշխատանքները՝

Անցած՝ 2022 թվականին Պարույր Սևակ բնակավայրում իրականացվել են հետևյալ աշխատանքները՝
Պարույր Սևակ բնակավայրում կատարվել է 500 գծմ երկարությամբ ասֆալտապատման աշխատանքներ։
Բնակավայրի թվով 4 փողոցներում անցկացվել է լուսավորություն լեդ լուսատուներով նաև կատարվել է չաշխատող լամպերի փոխարինում նորերով։
Իրականացվել է դպրոցի ջեռուցման համակարգի կառուցման, ֆուտբոլի և բասկետբոլի խաղահրապարակի վերանորոգման, Տիգրանաշեն թաղամասի լուսավորության համակարգի հիմնանորոգման, մանկապարտեզի տնօրենի աշխատասենյակի հիմնանորոգման, բնակավայրի բուժկենտրոնի հիմնանորոգման և 1,0 հա կանաչապատ տարածքի շիթային ոռոգման համակարգի կառուցման աշխատանքներ։
Դաշտաիջյան ճանապարհներին կատարվել են գրեյդելով հարթեցման աշխատանքներ։
  • Կատարվել է բնակավայրի 3-րդ փողոցի ասֆալտապատման, խմելու ջրի խողովակների վերանորոգման և ոռոգման ցանցի 0.55 կմ երկարությամբ կիսախողովակների հիմնանորոգմամ աշխատանքներ։
  • Գյուղատնտեսությամբ զբաղվողների համար կատարվել է պարարտանյութի ձեռք բերում՝ պետության կողմից սուբսիդավորումով:
  • Տարվա ընթացքում կազմակերպվել են մշակութային միջոցառումներ։
  • Պարբերաբար կազմակերպվել են համայնքային շաբաթօրյակներ, որի շրջանակներում ինչպես համայնքի մյուս բոլոր բնակավայրերը՝ այնպես էլ Պարույր Սևակ բնակավայրը ցուցաբերել է շատ մեծ ակտիվություն։
Այս տարի Պարույր Սևակ բնակավայրում նախատեսված է իրականացնել ՝
  • Փողոցային լուսավորություն- 851 մ հաղորդ
  • Ջրամատակարարում - 519 մ խողովակ
  • Ջրահեռացում - 394 մ խողովակ
  • Ֆոտովոլտային կայանի տեղադրում - Պարույր Սևակ մանկապարտեզ - 64 հատ վահանակ
Նաև մի շարք այլ աշխատանքներ, որոնք իրականացվելու են համայնքային բյուջեով։