Գուտերեշը Պուտինին ուղղված նամակ է փոխանցել Լավրովին հացահատիկի գործարքի վերաբերյալ

Գուտերեշը Պուտինին ուղղված նամակ է փոխանցել Լավրովին հացահատիկի գործարքի վերաբերյալ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշից ստացել է նամակ՝ ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հացահատիկի գործարքը երկարաձգելու և ընդլայնելու առաջարկներով, գրում է Regnum-ը:

Հայտնի է, որ հացահատիկի նախաձեռնության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ նամակներ են ուղարկվել նաև Թուրքիա և Ուկրաինա։

Համաշխարհային կազմակերպության մամուլի ծառայությունը նշել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մանրամասն զեկույց է ներկայացրել համաշխարհային շուկաներ ռուսական սննդամթերքի և պարարտանյութերի առաջխաղացման գործում ձեռք բերված առաջընթացի, ինչպես նաև մնացած խնդիրների լուծման ուղղությամբ աշխատանքների շարունակման մասին։

Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները հացահատիկի համաձայնագիր են ստորագրել 2022 թվականի հուլիսի 22-ին։ Ըստ պայմանավորվածությունների՝ ուկրաինական հացահատիկ, պարենամթերք և պարարտանյութեր արտահանվում են Սև ծովով երեք նավահանգստից։