Իրանից Հայաստան արտահանումն աճել է 60%-ով

Իրանից Հայաստան արտահանումն աճել է 60%-ով

2022թ. Հայաստան Իրանի ոչ նավթային արտահանման ծավալը 294 միլիոն դոլարից հասել է 478 միլիոն դոլարի՝ գրանցելով 62.5 տոկոս աճ։

Նույն ժամանակահատվածում Իրանը Հայաստանի հետ փոխանակել է  ընդհանուր առմամբ  1477 հազար տոննա ապրանք՝ 478 միլիոն դոլար արժեքով։ Հայաստանի հետ առևտրային հաշվեկշիռը կազմել է  450 միլիոն դոլար։

Իրանն ամենակարճ սահմանն ունի Հայաստանի հետ։ Իրանի Արևելյան Ատրպատական նահանգը սահմանակից է Հայաստանին. սահմանի երկարությունը կազմում է 44 կմ, իսկ սահմանային անցակետը Նորդուզն է։

Հեղուկ բնական գազը, երկաթը, պողպատ և  բիտումը դեպի Հայաստան արտահանվող հիմնական ապրանքներն են, որոնք միայն կազմում են դեպի Հայաստան Իրանի արտահանման ընդհանուր արժեքի մոտ մեկ երրորդը (33%)։

Աղբյուրը՝   news.am