Թալինի համայնքապետարանի և «Թալին» ՋՕԸ-ի համագործակցությամբ Արագածավան բնակավայրում օրերս իրականացվել են լայնածավալ բարեկարգման աշխատանքներ

«Թալին» ջրօգտագործողների ընկերության սպասարկման տարածքում Թալինի համայնքապետարանի ֆինանսավորմամբ ձեռք է բերվել նոր ԼՌ 60 և ԼՌ 80 չափի 50 հատ կիսախողովակներ, ընդհանուր արժեքով՝ 4,5 մլն ՀՀ դրամ։
«Թալին» ՋՕԸ-ի կողմից այս օրերին կատարվել են վերոհիշյալ կիսախողովակների տեղադրման աշխատանքներ՝ Արագածավան բնակավայրի ոռոգելի հողատարածքների ներտնտեսային ցանցի անմխիթար և քայքայված հատվածներում:


Բարեկարգման նմանատիպ աշխատանքներն իրականացվել են ոռոգման ջուրը ավելի արդյունավետ օգտագործելու և ջրի կորուստները կրճատելու նպատակով: