Netflix-ը նախատեսում է 2,5 միլիարդ դոլար ներդնել Հարավային Կորեայում

Netflix-ը նախատեսում է 2,5 միլիարդ դոլար ներդնել Հարավային Կորեայում

Netflix-ը ծրագրում է 2.5 միլիարդ դոլար ներդնել Կորեայի Հանրապետությունում առաջիկա չորս տարվա ընթացքում՝ հարավկորեական սերիալներ, ֆիլմեր և շոուներ արտադրելու համար։

Ընկերությունը հայտարարել է իր պլանի մասին Վաշինգտոնում գտնվող Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլի և Netflix-ի գործադիր Թեդ Սարանդոսի հանդիպումից հետո։

«Մենք կարողացանք այս որոշումը կայացնել կորեական ֆիլմարտադրության ոլորտում մեծ վստահության արդյունքում, և մենք կշարունակենք ստեղծել հիանալի պատմություններ», – ասել է Սարանդոսը։

Սարանդոսը չի կասկածում, որ ներդրումները կուժեղացնեն երկարաժամկետ գործընկերությունը Կորեայի Հանրապետության և «կորեական ստեղծագործական էկոհամակարգի» հետ»: Նա նաև նշել է, որ այս գումարը կրկնակի գերազանցում է 2016 թվականից ի վեր Netflix-ի ներդրածը Հարավային Կորեայում:

Աղբյուր՝ b24.am