Անցած՝ 2022 թվականին Սուրենավան բնակավայրում իրականացվել են հետևյալ աշխատանքները

Անցած՝ 2022 թվականին Սուրենավան բնակավայրում իրականացվել են հետևյալ աշխատանքները
Սուբվենցիոն ծրագրով բնակավայրում սկսվել և դեռևս ընթացքի մեջ են նոր գազատարի կառուցման աշխատանքները։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է՝ 334 200 000 ՀՀ դրամ։
 Սկսվել և ավարտին են հասցվել բնակավայրի թվով 5՝
  • Թումանյան
  • Դեմիրճյան
  • Սպանդարյան
  • Բաղրամյան
  • Գալշոյան փողոցների ասֆալտապատման աշխատանքները։
3.Վերանորոգվել է բնակավայրի ոռոգման 3-րդ ջրագիծը
4. Իրականացվել է մշակույթի կենտրոնի մասնակի վերանորոգման, ինչպես նաև մշակույթի կենտրոնի սալիկապատման աշխատանքներ ։
Բնակավայրի մի քանի փողոցներում անցկացվել է լուսավորություն լեդ լուսատուներով նաև կատարվել է չաշխատող լամպերի փոխարինում նորերով։
Դաշտաիջյան ճանապարհներին կատարվել են գրեյդելով հարթեցման աշխատանքներ։
Գյուղատնտեսությամբ զբաղվողների համար կատարվել է պարարտանյութի ձեռք բերում՝ պետության կողմից սուբսիդավորումով:
 համայնքի մշակութային կյանքը աշխուժացնելու նպատակով ամռան ընթացքում Սուրենավան բնակավայրում կազմակերպվել են մշակութային միջոցառումներ։
Պարբերաբար կազմակերպվել են համայնքային շաբաթօրյակներ, որի շրջանակներում ինչպես համայնքի մյուս բոլոր բնակավայրերը՝ այնպես էլ Սուրենավան բնակավայրը ցուցաբերել է շատ մեծ ակտիվություն։
Ուսանողների համար տրամադրվել է անվճար տրանսպորտային փոխադրամիջոց։
Այս տարի Սուրենավան բնակավայրում նախատեսված է իրականացնել ՝
Գազաֆիկացում-10984 գծ խողովակ
Փողոցային լուսավորություն-5248 գծմ հաղորդ
Նաև մի շարք այլ աշխատանքներ, որոնք իրականացվելու են համայնքային բյուջեով։