Ստեփանծմինդա-Լարսի Դևդորակի թունելով երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի

Ստեփանծմինդա-Լարսի Դևդորակի թունելով երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Դևդորակի թունելը ապրիլի 29-ին՝ ժամը 00։00-ից մինչև 06։00-ն, վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, փակ է լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, գործելու է թունելին հարակից այլընտրանքային ավտոճանապարհը։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի Ճանապարհային դեպարտամենտի տարածած հայտարարությունից։