Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի երկայնքով միակողմանի անցակետի տեղադրումը հակասում է լարվածության թուլացմանը. Բորել

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը քննադատել է Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրումն ու իր Թվիթերի միկրոբլոգում գրել.
«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի երկայնքով միակողմանի անցակետի տեղադրումը հակասում է լարվածության թուլացման և խնդիրները երկխոսության միջոցով լուծելու ԵՄ կոչերին։ Եվրամիությունը շարունակում է մասնակցել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանմանը։ Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է ապահովվեն»:
Աղբյուրը՝ shabat.am