Մայիսի 2-ից կմեկնարկի Չարենցավանի քաղաքային զբոսայգու բարեկարգման լայնածավալ ծրագիր

Մայիսի 2-ից կմեկնարկի Չարենցավանի քաղաքային զբոսայգու բարեկարգման լայնածավալ ծրագիր
Համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանն այսօր շրջայց կատարեց այգում և համապատասխան մասնագետներին տվեց հանձնարարականներ այգում նախատեսվող աշխատանքների հետ կապված։
Մասնավորապես՝ կկատարվեն ամբողջական սանմաքրության, լուսավորության համակարգի վերականգնման, ասֆալտապատման, ծառերի էտման, ճեմուղիներում գնդաձև ակացիաների տնկման, նստարանների ու աղբամանների տեղադրման և այլ աշխատանքներ։ Կարգի կբերվի և կգործարկվի կենտրոնական շատվանն այն տեսքով, ինչպես հիշում ենք շատերս մեր մանկությունից։
Աշխատանքները կտևեն 2 ամիս, արդեն ամռանը մեր բնակիչները հնարավորություն կունենան ոչ միայն վերականգնել անցյալի գեղեցիկ հիշողությունները, այլև կերտել նորերը՝ որպես ծաղկող ու օրեցօր գեղեցկացող համայնքի կարևոր նախապայման։