2022 թվականի սուբվենցիոն ծրագրով ավարտին են մոտեցել Օրբելի փողոցի մյուս հատվածի` ասֆալտապատման աշխատանքները

2022 թվականի սուբվենցիոն ծրագրով ավարտին են մոտեցել Օրբելի փողոցի մյուս հատվածի` ասֆալտապատման  աշխատանքները
2022 թվականի սուբվենցիոն ծրագրով ավարտին են մոտեցել Օրբելի փողոցի մյուս հատվածի` Օգոստոսի 23-ի փողոցից երկաթգիծ տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները։
Ընդհանուր առմամբ, Օրբելի փողոցում իրականացվում է 1, 16 կմ երկարությամբ ասֆալտապատման աշխատանքներ։
Համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը ոլորտի պատասխանատուների հետ տեղում հետևել է ընթացող աշխատանքների որակին, տվել համապատասխան հանձնարարականներ։
Նշենք, որ փողոցը նաև Արտաշատի թիվ 6 մանկապարտեզ տանող ճանապարհն է և երկար տարիներ գտնվում էր անմխիթար վիճակում։