Արմավիր քաղաքում մեկնարկել են մայթերի բարեկարգման և կանաչապատ տարածքների ոռոգման համակարգի կառուցման աշխատանքները

Արմավիր քաղաքում մեկնարկել են մայթերի բարեկարգման և կանաչապատ տարածքների ոռոգման համակարգի կառուցման աշխատանքները
Մեկնարկել են 2023 թվականի պետական համաֆինանսավորման ծրագրով նախատեսված՝ Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի մայթերի բարեկարգման և կանաչապատ տարածքների ոռոգման համակարգի կառուցման աշխատանքները:
Ծրագրի նախագծային արժեքը 53 623 730 ՀՀ դրամ է, մրցութային արժեքը` 46 321 924 ՀՀ դրամ, որի 70%-ը ֆինանսավորվում է համայնքի, իսկ 30%-ը պետական բյուջեների միջոցներով:
Ծրագրի իրականացման արդյունքում ոռոգելի կդառնա Հանրապետության փողոցի և հարակից հատվածների կանաչ տարածքները, կնորոգվեն մայթերի վնասված հատվածները:
Ջրագծի ընդհանուր երկարությունը 2900 մետր է:
Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Ռուբուշ» ՍՊԸ-ն: