Աշխատանքային հանդիպում ԱՆԻՖ-ի, Էյր Արաբիայի և Ֆլայ Արնայի ղեկավարների միջև

Աշխատանքային հանդիպում ԱՆԻՖ-ի, Էյր Արաբիայի և Ֆլայ Արնայի ղեկավարների միջև

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) գործադիր տնօրեն, Հայաստանի ազգային ավիափոխադրող Ֆլայ Արնա ավիաընկերության խորհրդի նախագահ Դավիթ Փափազյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Էյր Արաբիա ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ադել Ալ Ալիի և Ֆլայ Արնայի գործադիր տնօրեն Էնթոնի Փրայսի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՆԻՖ-ի և Էյր Արաբիա խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Ֆլայ Արնա ավիաընկերության զարգացմանն ուղղված հարցեր:

Այդ համատեքստում կարևորվել է ուղևորների սպասարկման որակի շարունակական բարելավումը և չվերթների աշխարհագրության ընդլայնումը: