ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի Չկալովկա բնակավայրում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում առաջին անգամ լուսավորության ցանց է կառուցվել 2-րդ փողոցի առաջին նրբանցքի առաջին փակուղում, 3-րդ եւ 4-րդ փողոցների առաջին նրբանցքներում, ասֆալտապատվել է երկրորդ փողոցի առաջին նրբանցքը։
Չկալովկայի փողոցային լուսավորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 3 միլիոն 109 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Սեւանի համայնքապետարանը։ Ծրագրի իրականացման արդյունքում տեղադրվել է ԼԵԴ համակարգով աշխատող 21 լուսատու ՝ 540 մետր ընդհանուր երկարությամբ։
Չկալովկայի երկրորդ փողոցի առաջին նրբանցքի եւ երրորդ փողոցի ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 47 միլիոն 935 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Սեւանի համայնքապետարանը։
Ծրագրի իրականացման արդյունքում ասֆալտապատվել է 512 մետր երկարության ճանապարհ՝ 2616 քառակուսի մետր մակերեսով։
Վերոնշյալ ծրագրերն ավարտվել են 2022 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին։