Հայաստանը Արցախին կտրամադրի 3.5 մլրդ դրամի չափով միջպետական վարկ

Հայաստանը Արցախին կտրամադրի 3.5 մլրդ դրամի չափով միջպետական վարկ

Ապրիլի 27-ին ՀՀ կառավարությունն ընդունել է որոշում՝ հետպատերազմյան ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծված սոցիալական լարվածության մեղման համար լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու նպատակով: Որոշմամբ նախատեսվում է ՀՀ 2023 թ. պետական բյուջեի հարկային եկամուտներից տրամադրել միջպետական վարկ Լեռնային Ղարաբաղին 3.5 մլրդ դրամի չափով: