Նյու Յորքում Նասդաքը ներկայացրել է հայկական Krisp-ը

Նյու Յորքում Նասդաքը ներկայացրել է հայկական Krisp-ը

ԱՄՆ-ում շուկայական կապիտալով աշխարհի երկրորդ ամենամեծ ֆոնդային բորսան՝ Նասդաքը ներկայացրել է հայկական Krisp-ը:

«Այսօր յուրահատուկ օր է Կրիսպի համար։ Նյու Յորքի Թայմսի հրապարակում Նասդաքը ներկայացրեց Կրիսպին։ Գերդրական զգացողություններ ունենք և ավելին ստեղծելու մեծ ոգևորություն: Վստահ եմ, որ Կրիսպը հնարավորություն կունենա Նասդաքում հրապարակային թողարկում (IPO) անելու», – ասում է ընկերության համահիմնադիր Արտավազդ Մինասյանը: