Արթիկ համայնքում մեկնարկել են բարեկարգման և վերանորոգման աշխատանքներ

Արթիկ համայնքում մեկնարկել են բարեկարգման և վերանորոգման աշխատանքներ
Արթիկ համայնքում իրականացվելիք սուբվենցիոն ծրագրերից մեկնարկել են Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի կենտրոնական հրապարակի ասֆալտապատման, բարեկարգման և հարակից 6 փողոցների՝ Գարեգին Նժդեհ, Տոնականյան, Անկախության, Աբովյան, Բաղրամյան, Չարենց, մայթերի բարեկարգման և վերանորոգման աշխատանքները։
Կենտրոնական հրապարակում իրականացվելու է ասֆալտապատում և մայթերի վերանորոգում բազալտե եզրաքարերով և քարե սալերով, իսկ փողոցներում իրականացվելու է միայն մայթերի վերանորոգում բազալտե եզրաքարերով։
Ծրագրի ամբողջ գումարը կազմում է 253 մլն 654.000 դրամ, որից 114 մլն 144.000 դրամը սուբվենցիայով տրվող գումարն է, իսկ 139 մլն 510.000 դրամը՝ համայնքի ներդրումը։
Շինարարական աշխատանքների իրականացման մրցույթը շահել է <<ԵՎՐՈԱՍՖԱԼՏ>> ՓԲԸ-ն, որի հետ կնքվել է պայմանագիր։
Նախատեսվում է՝ աշխատանքներն ավարտվել մինչև տարեվերջ։