Որքա՞ն է ներդրվել ինքնաթիռի ձեռբերման և Կապանի օդանավակայանի շինարարության համար

Որքա՞ն է ներդրվել ինքնաթիռի ձեռբերման և Կապանի օդանավակայանի շինարարության համար

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն (ԶՊՄԿ) ապրիլի 26-ին իրականացված Երեւան-Կապան առաջին փորձնական չվերթի հետ կապված պարզաբանում է տարածել. «Անհրաժեշտ ենք համարում ապրիլի 26-ին իրականացված Երևան-Կապան առաջին փորձնական չվերթի հետ կապված որոշ պարզաբանումներ տրամադրել։

Չվերթն իրականացվել է «Նովեյր» ավիաընկերության կողմից՝ L410 չեխական արտադրության ինքնաթիռով, որը պատկանում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամին։ «Սյունիք» օդանավակայանի շինարարությունը, գույքի և ինքնաթիռի ձեռքբերումը, պահպանման ծախսերն իրականացվել են և այժմ իրականացվում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի միջոցներով: Ավելի քան՝ 2,5 միլիարդ դրամ՝ օդանավակայանի, թռիչքուղու և այլ ենթակառուցվածքների կառուցման 300 միլիոն դրամ՝ գույքի ձեռքբերման, վերապատրաստման և օդանավակայանի այլ ծախսերի համար 7 միլիարդ դրամ՝ օդանավի ձեռքբերման և պահպանության ծախսերի համար։ Այսպիսով՝ ընդհանուր առմամբ օդանավակայանի շինարարության, գույքի և ինքնաթիռի ձեռբերման համար ներդրվել է ավելի քան 10 միլիարդ դրամ՝ բացառապես Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից տրամադրված միջոցներով։

Ապրիլի 26-ին առաջին անգամ իրականացված «Զվարթնոց» - «Սյունիք» չվերթը փորձնական էր։ Կանոնավոր չվերթների հնարավորության մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի համապատասխան մարմինների կողմից։