Հնդկաստանը փետրվարին ռեկորդային քանակությամբ ռուսական նավթ է գնել

Հնդկաստանը փետրվարին ռեկորդային քանակությամբ ռուսական նավթ է գնել

Հնդկաստանը փետրվարին ներկրել է ռուսական հում նավթի ռեկորդային ծավալ՝ ամսական 6,3 մլն տոննա։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»-ին՝ հղում անելով երկրի Առևտրի և արդյունաբերության նախարարության տվյալներին։

Գերատեսչության տվյալներով ՝ Հնդկաստանը ձմռան վերջին Ռուսաստանից ձեռք է բերել 6,3 մլն տոննա հում նավթ ՝ մեկ ամիս առաջվա 6 մլն տոննայի դիմաց։ Եթե նայենք բարելներով, ապա գնումները օրական 1,48 միլիոնից հասել են 1,55 միլիոնի։

Արդյունքում՝ Հնդկաստանը ռուսական նավթի վրա փետրվարին ծախսել է 3,3 տոկոսով ավելի, քան մեկ ամիս առաջվա ցուցանիշը՝ 3,35 մլրդ դոլար։ Սա նաև երկրի կողմից երբևէ գրանցված ամենաբարձր մակարդակն էր։

Փետրվարին Հնդկաստան նավթի հիմնական մատակարարների թվում Ռուսաստանը զբաղեցրել է առաջին տեղը՝ 27,4 տոկոս մասնաբաժնով։ Երկրորդ տեղում Իրաքն է (15,8 տոկոս), առաջին եռյակը եզրափակում է Սաուդյան Արաբիան (15,5 տոկոս)։ Չորրորդ տեղում Արաբական Միացյալ Էմիրություններն են (8,9 տոկոս), հինգերորդում՝ Քուվեյթը (7,5 տոկոս)։

Աղբյուրը՝   panorama.am