Աջակցություն պատերազմից տուժած ընտանիքներին

Աջակցություն պատերազմից տուժած ընտանիքներին
Ապրիլի 21-ին ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի ներկայացուցիչների հետ միասին տեղի ունեցավ այցելություն ծրագրի շահառու հանդիսացող պատերազմից տուժած ևս երեք ընտանիքների։
ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը այս պահին ավարտեց պատերազմից տուժած ընտանիքներին աջակցության ծրագիրը մեր համայնքում։
Այս պահին մեր համայնքում ունենք ֆինանսավորված և հաջողված 10 բիզնես նախաձեռնություն, որից 2-ը՝ կապված են մեղվաբուծության, 1-ը՝ շրջիկ առևտրի, 1-ը՝ այգեգործության, 6-ը՝ տավարաբուծության հետ: Հուսով ենք, որ այս նախաձեռնությունը ինչ-որ չափով կբարելավվի նշված ընտանիքների ֆինանսական վիճակը:
Եվս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամին մեծ մարդասիրական նախաձեռնության համար։