Հանրապետության շրջանների զգալի մասում մայիսի 1-3-ը սպասվում է անձրև և ամպրոպ

Հանրապետության շրջանների զգալի մասում  մայիսի 1-3-ը սպասվում է անձրև և ամպրոպ

«Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը» տեղեկացնում է, որ հանրապետության շրջանների զգալի մասում  մայիսի 1-3-ը , 4-ին առանձին տեղերում  սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։  Քամին՝ հարավարևելյան՝ 5-7 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 30-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով։

Մայիսի 1-3-ը Երևանում ևս սպասվում է անձրև և ամպրոպ։ Մայիսի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։