Օտարերկյա ուղղակի ներդրումների ռեկորդային մակարդակ 2022 թվականին

Օտարերկյա ուղղակի ներդրումների ռեկորդային մակարդակ 2022 թվականին
2022թ-ին Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) զուտ ներհոսքը կազմել է գրեթե 1 մլրդ դոլար, ինչը հանդիսանում է ռեկորդային Հայաստանի ողջ պատմության ընթացքում։
Այս մասին նշում է Modex վերլուծական կենտրոնը՝ պաշտոնական վիճակագրության և սեփական հաշվարկների հիման վրա:
Պայմանավորված զուտ ՕՈՒՆ ներհոսքի կտրուկ աճով՝ 2022թ-ին կտրուկ աճել է նաև զուտ ՕՈՒՆ/ՀՆԱ ցուցանիշը՝ հասնելով 5.1%-ի, ինչը գրեթե կրկնակի ավելի է, քան 2021թ-ի ցուցանիշը։
Շնորհիվ այսպիսի աճի՝ հաջողվել է կտրուկ բարելավել ՕՈՒՆ-ի գծով կառավարության թիրախային ցուցանիշը (2026 թվականին՝ 6% թիրախ):
Այդուհանդերձ, Modex-ը ուշադրություն է հրավիրել օտարերկրյա զուտ ներդրումների ներհոսքի կառուցվածքի վրա՝ նշելով, որ 2022թ-ին զուտ ներհոսքի 58.6%-ը բաժին է ընկել վերաներդրումներին, այսինքն, Հայաստանում ՕՈՒՆ-ով գործող ընկերությունների հաշվետու տարում չբաշխված շահույթին, ինչի վրա դրական անդրադարձ է ունեցել նաև դրամի արժեվորումը։
Զեկուցի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://bit.ly/44aqPqs