ՀՀ բնակչության թիվը փոփոխվել է. «Ժողովուրդ»

ՀՀ բնակչության թիվը փոփոխվել է. «Ժողովուրդ»

Ժողովուրդ օրաթերթը գրում է. 

2022 թվականի հոկտեմբերի 13-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել է 2 մլն 928 հազար 914 մարդ, իսկ նույն ժամանակահատվածում առկա բնակչության թիվը կազմել է 2 մլն 638 հազար 917:

Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ մշտական բնակչության թվաքանակում ներառված է ՀՀ-ում մշտապես բնակվող ու հաշվառման պահին ներկա եւ ժամանակավոր բացակա բնակչության թվաքանակների ցուցանիշների հանրագումարը։

Համեմատելու համար նշենք, որ նախորդ մարդահամարն անցկացվել էր 2011 թվականին։ Այդ տարվա տվյալներով՝ ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել էր 3 մլն 18 հազար 854 մարդ, իսկ առկա բնակչությունը՝ 2 մլն 871 հազար 771 մարդ։ Եթե արտահայտենք թվերով, ապա մշտական բնակչությունը 11 տարում կրճատվել է շուրջ 89 հազար 940-ով»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: 

Աղբյուրը՝   shabat.am