Ավելի քան 236 միլիոն դոլարի վարկ կներգրավվի Սյունիքի մարզում «Հյուսիս-Հարավ»-ի շինարարությունը սկսելու համար

Ավելի քան 236 միլիոն դոլարի վարկ կներգրավվի Սյունիքի մարզում «Հյուսիս-Հարավ»-ի շինարարությունը սկսելու համար
Հայաստանի կառավարությունը ավելի քան 236 միլիոն դոլարի վարկ կներգրավի Սյունիքի մարզում «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի շինարարական աշխատանքների իրականացման համար։ Վարկային միջոցներն օգտագործվելու են Քաջարանի հատվածում շուրջ 32 կիլոմետր երկարությամբ թունելի, 17 կամրջի և Լիճքի հատվածում, ինչպես նաև Մեղրիի շրջանցիկ հատվածում 2 թունելի կառուցման համար։
Համապատասխան համաձայնագիրն ԱԺ նիստում ներկայացրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը։ Համաձայնագիրը ստորագրել են Հայաստանի կառավարությունն ու Եվրասիական զարգացման բանկը։ Գումարը հատկացվելու է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից։
Քրիստինե Ղալեչյանի ներկայացմամբ, համաձայնագրով ծրագրի շրջանակում նախատեսվում է վերակառուցել և իրականացնել շուրջ 32 կմ երկարությամբ՝ Ագարակից նախատեսվող Քաջարանի թունելի մութ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները: Արդյունքում կունենանք 80 կմ հաշվարկային ժամ արագությամբ 3 երթևեկելի գոտիներով ճանապարհ: Նախատեսվում է նաև 17 կամուրջի, 2 թունելի՝ Լիճքի հատվածում՝ 320 մ, Մեղրիի շրջանցիկ հատվածում՝ 440 մ կառուցում:
Նախագծային աշխատանքներն արդեն կատարված են: Այս տարի նախատեսվում է սկսել շինարարական աշխատանքները: