Համայնքում ընթացող աշխատանքները գտնվում են ակտիվ փուլում

Համայնքում ընթացող աշխատանքները գտնվում են ակտիվ փուլում
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն այսօր աշխատանքային այց իրականացրեց Դաշտադեմ և Արագածավան բնակավայրեր։ Այցի հիմնական նպատակը 2023թ․-ի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող աշխատանքներին տեղում և անձամբ ծանոթանալն էր։
Շրջայցին մասնակցեցին համայնքի ղեկավարի տեղակալ Գուրգեն Թադևոսյանը, համայնքապետարանի ղեկավար կազմի անդամներ, Դաշտադեմ և Արագածավան բնակավայրերի վարչական ղեկավարներ` Ա․ Մարտիրասյանը և Ա․ Նազարյանը, վարչական տարածքի աշխատակիցներ։
Դաշտադեմ բնակավայրում համայնքի ղեկավարը ծանոթացավ 2023 թ.-ի սուբվենցիոն ծրագրով իրականացվող ոռոգման ցանցի վերանորոգման աշխատանքներին։ Աշխատանքների մեկնարկը տրվել է օրեր առաջ, ավարտից հետո բնակավայրը կունենա ամբողջությամբ վերանորոգված ոռոգման ցանց։
Հաջորդիվ, համայնքի ղեկավարը հետևեց Արագածավան բնակավայրում 2023թ.-ի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում օրերս մեկնարկած ասֆալտապատման աշխատանքներին: Համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը զրուցեց ասֆալտապատման աշխատանքները իրականացնող աշխատակիցների հետ, ծանոթացավ գործողությունների մանրամասներին, դիտարկումներ արեց և տվեց համապատասխան հանձնարարականներ։
Շրջայցի ընթացքում համայնքի ղեկավարի ուշադրությանը արժանացան բնակավայրերում առկա տարատեսակ խնդիրներ, համայնքի բնակիչները նույնպես ներկայացրին իրենց խնդիրները և հուզող հարցերը։ Վերոհիշյալ բոլոր խնդիրներն արձանագրվեցին՝ առաջիկայում համապատասխան լուծումներ ստանալու նպատակով։