Դավիթ Խուդաթյանը Արմավիրի համայնքապետարանի ոլորտային ղեկավարների հետ այցելել է Արաքս գյուղ

Դավիթ Խուդաթյանը Արմավիրի համայնքապետարանի ոլորտային ղեկավարների հետ այցելել է Արաքս գյուղ
Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը Արմավիրի համայնքապետարանի ոլորտային ղեկավարների հետ այցելել է Արաքս գյուղ` տեղում ծանոթանալու մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքներին, որն իրականանում է 2022 թվականի պետական համաֆինանսավորման ծրագրի շրջանակներում։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 286 817 860 ՀՀ դրամ , որը ֆինանսավորվում է 30% համայնքային և 70% պետական բյուջեներից։
Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Էլիտ Հիլզ» ՍՊԸ-ն։
Նախատեսվում է հիմնանորոգել չգործող մանկապարտեզի շենքը` իրականացնելով սեյսմազինվածության ուժեղացում, տանիքի ապամոնտաժում և նորի կառուցում, ջեռուցման, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի անցկացում, հին դռների և պատուհանների նորով փոխարինում, ինչպես նաև ներքին հարդարման այլ աշխատանքներ։
Հիմնանորոգման արդյունքում Արաքս գյուղի երեխաները (120 սան) կունենան հնարավորություն հաճախելու մանկապարտեզ իրենց գյուղում։