Թուրքական արգելքի հետեւանքով Երեւան– Փարիզ–Երեւան չվերթը չեղարկվել է

Թուրքական արգելքի հետեւանքով Երեւան– Փարիզ–Երեւան չվերթը չեղարկվել է

«FlyOne Armenia» ընկերությունը երեկ՝ մայիսի 2-ին, չեղարկել է Երեւան– Փարիզ–Երեւան չվերթը, քանի որ Թուրքիան փակել է իր օդային տարածքը հայկական ավիաընկերության համար։ Այս մասին ասաց «FlyOne Armenia» ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը։

«80 ուղեւոր Երեւանից չի կարողացել թռչել Փարիզ։ Աշխատանքներ ենք իրականացնում նրանց կրած վնասները փոխհատուցելու ուղղությամբ։ Այսօր նախատեսված չվերթների մասին քիչ ուշ տեղեկություն կտրամադրենք»,- ասաց Անանյանը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի ավիացիոն իշխանություններն առանց նախօրոք տեղեկացնելու ապրիլի 29-ին չեղարկել էր Flyone Armenia ավիաընկերությանը նախօրոք տրամադրված թույլտվությունը Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու համար։ Դրա հետեւանքով Փարիզ-Երեւան օդանավը հարկադրված վայրէջք էր կատարել Քիշնեւի օդանավակայանում։

Նշենք, որ Թուրքիան արգելել է միայն իր օդային տարածքով այլ երկրներ գնալը։ Ուղիղ չվերթները դեպի Թուրքիա արգելված չեն։

Աղբյուրը՝   news.am