Արարատ քաղաքում սկսվել են նոր ոռոգման ջրագծերի կառուցման աշխատանքները

Արարատ քաղաքում սկսվել են նոր ոռոգման ջրագծերի կառուցման աշխատանքները
Բնապահպանական ծրագրի շրջանակներում Արարատ քաղաքում սկսվել են նոր ոռոգման ջրագծերի կառուցման աշխատանքները հետևյալ ուղղություններով.
Քաղաքային զբոսայգուց Պուշկին և Աղբյուր Սերոբ փողոցների խաչմերուկ, խաչմերուկից մինչև Սալակիթ և Սուրբ Ամենափրկիչ փողոցների խաչմերուկ՝ 879 մ:
Սալակիթ և Ղուկասյան փողոցների խաչմերուկից մինչև Խանջյան փողոց՝ 452 մ։
Սալակիթ և Կորյակով փողոցների խաչմերուկից մինչև Խանջյան փողոց՝ 445 մ։
Սալակիթ և Մուրացան փողոցների խաչմերուկից մինչև Խանջյան փողոց՝ 430 մ։
Սալակիթ և Սուրբ Ամենափրկիչ փողոցների խաչմերուկից մինչև Խանջյան փողոց՝ 412։
Աղբյուր Սերոբ և Պուշկին փողոցների խաչմերուկից Աղբյուր Սերոբ փողոցով մինչև Մովսես Գորգիսյանի փողոցի խաչմերուկ, Մովսես Գորգիսյան փողոցով մինչև Ցեմենտագործների փողոցի խաչմերուկ՝ 1359մ։
Ցեմենտագործների փողոցով մինչև Շահումյան փողոցի խաչմերուկ՝ 370 մ։
Ոռոգման ջրագծերի կառուցման ընդհանուր արժեքը կազմում է՝ 16 500 000 ՀՀ դրամ։